Կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսներ.՝ Coronaviridae), 2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։
վԱռաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։
Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին:
Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է լաբորատոր հաստատված 41 դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Չինաստանի Ուուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրի պարզաբանման ուղղությամբ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն նշվում է, որ վարակման հավանական վայրը ծովամթերքի մեծածախ առևտրի շուկան է (չնայած որոշակի պացիենտների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջիններս չեն այցելել նմանատիպ վայրեր):
Չինաստանի, Թայլանդի, Ճապոնիայի բժշկական հաստատությունների անձնակազմի շրջանում, որտեղ հոսպիտալացվել են պացիենտները, այսօրվա դրությամբ դեպքեր չեն արձանագրվել, ինչը կարող է հաստատել այն վարկածը, որ «նոր կորոնավիրուսը» մարդուց մարդու չի փոխանցվում: Այդուհանդերձ, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե պացիենտներն ինչպե՞ս են վարակվել, արդյո՞ք հնարավոր է վարակի փոխանցումը «մարդուց մարդու», փոխանցման մեխանիզմները, հիվանդության կլինիկական նկարագիրը և վարակման աստիճանը՝ ներառյալ սուբկլինիկական ձևերը և այլն:
