1. Գիտեի՞ք արդյոք, որ սա միայն սիրահարների տոնը չէ: Փետրվարի 14-ին հիմնվել է YouTube-ը:
2. Իսկ Գերմանիայում փետրվարի 14-ին Հոգու հանգստության օրն է:
3. Փետրվարի 14-ի տարածված նվերն է շոկոլադը: Եվ այսպես՝ առաջին շոկոլադե նվերը եղել է Ռիչարդ Կալբուրի կողմից: Զարմանալի է, բայց փաստ է, որ 20-րդ դարում հոգեբաններն իրենց հիվանդներին շոկոլադ էին նշանակում որպես դեղամիջոց, նրանց համար, ովքեր սիրո պակաս ունեին:
4. Համաձայն լեգենդի՝ Հին Հռոմում փետրվարի 14-ին նշում էին մայրության և ամուսնության աստվածուհուն՝ Յունոնին նվիրված ծիսակատարությունը:
5. Փետրվարի 14-ին գրանցվել է ռեկորդ. այս օրը 2001թ. 22 երկրից 34 զույգ ամուսնացել է ջրի տակ: Սա տեղի է ունեցել Թայլանդում:
6. Ամենաթանկ բացիկը պատրաստված է եղել ոսկուց և թանկարժեք քարերից և արժե 300.000 դոլար:
7. Ճապոնացիների համար այս տոնը Տղամարդկանց օրն է: Այս օրը կանայք իրենց տղամարդկանց նվիրում են բազմաթիվ նվերներ:
8. Ֆրանսիայում այս օրը կանանց հիմնականում նվիրում են թանկարժեք իրերից պատրաստված զարդեր, իսկ Դանիայում՝ սպիտակ ծաղիկներ:
9. Իտալիայում այս օրը անվանում են «Համեղ օր»: Այդ օրը իտալացիները միմյանց քաղցրավենիք են նվիրում:
10. Անգլերենում կա այսպիսի արտահայտություն՝ Тo wear your heart on your sleeve, նշանակում է՝ սիրտդ պահիր ձեռքերիդ վրա: Այն կապված է սիրահարների տոնի հետ:

11. Պարզ է, որ աշխարհում շատ մարդիկ դեռ միայնակ են և այդ օրը չեն կարող անցկացնել ոչ մեկի հետ, այդ իսկ պատճառով էլ շատ մարդիկ նվերներ են գնում իրենց տնային կենդանիների համար:
12. Ամերիկայում գոյություն ունի Վալենտին անունով քաղաք: Շատերը կարծում են, որ սրա անունը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ այստեղ ժամանել են փետրվարի 14-ին:
13. Ասում են, որ փետրվարի 14-ին անպայման պետք է համբուրվել, որպեսզի հաջող լինի տարին:
14. Այս օրը աշխարհում վաճառվում են չափազանց մեծ քանակությամբ վարդեր: Այս օրը բավականին շատ ամուսնություններ են գրանցվում:
15. Համաձայն վալեական ավանդազրույցի՝ այս օրը ծնված երեխան շատ սիրված է լինելու և կյանքի ողջ ընթացքում սիրահարվելու է:
