Без рубрики·Մայրենի

Զատիկի տոնի մասին

  1. 1. ԶԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ և ԶԱՏԻԿԸ ՄԵՐ ՏԱՆԸ Էլեն Բաբայան, 4-2 դասարան
  2. 2. ԶԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ ԿԱՍԵՄ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆ…  Զատիկի օրը ձու են ներկում, ձվակռիվներ խաղում և այլ ՚ժողովրդական խաղեր: Ինչու՞ են Զատկի օրը ասում՝ <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>, իսկ մյուսները պատասխանում՝ <<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>. այն պատճառով¸ որ այդ օրը Քրիստոսը հարություն է առել: Զատկի օրը մարդիկ գնում են եկեղեցի, մոմ վառում¸ բայց եկեղեցի մոմ վառելու համար վառելիք ընդունված չէ տանել:Եկեղեցում մոմ վառելուց հետո մարդիկ մոմը ձեռքում բռնած գնում են տուն՝ Զատիկ նշելու:
  3. 3. ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԶԱՏԻԿԸ  Մեր ընտանիքում բոլոր անդամները զբաղված են լինում Զատիկի օրը.` մայրիկս համեղ զատկական ուտեստներ է պատրաստում¸հայրիկս զբաղված է լինում գնումներով¸իսկ ես և իմ եղբայրը`Վռամը¸ ներկում ենք ձվիկները և միասին զատկական հանելուկներ¸ շուտասելուկներ ենք հորինում: Ահա մեր հանելուկներից մեկը` <<Կարմիր- կարմիր է նա¸ ունի վրան սև պուտիկներ¸ այն միջատ է¸բայց իր անունով մի տոն էլ կա>>:Այդ հանելուկի պատասխանը ինքներդ գուշակեք: Իսկ հիմա մեր հորինած շուտասելուկներից մեկը`<<Կարմիր հատիկ իմ զատիկ¸ իմ զատիկ կարմիր հատիկ>>: Մեր տան խոհանոցից անուշ-անուշ հոտեր են գալիս մայրիկիս պատրաստած ուտեստներից:
  4. 4. ՎԵՐՋ, ԲԱՅՑ Ո՛Չ, ԱՄԵՆԱՎԵՐՋ…

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Оставьте комментарий