Անգլերեն

Please answer the following questions of understanding:

Question 1:
My favorite beach is… 2 Emerson Beach
1 Palm Beach
2 Emerson Beach
3 Long Beach
4 Surf Beach
Question 2:
What animals do I see in the water? 3 Dolphins
1 Starfish
2 Sharks
3 Dolphins
4 Dogs
Question 3:
How many shells did I find last year? 4 Fifteen
1 Five
2 Fifty
3 Twelve
4 Fifteen
Question 4:
What do I want to learn this year? 2 How to find shells
1 Swimming
2 How to find shells
3 Surfing
4 Sailing
Question 5:
Where did I put my shells last year? 4 In my room
1 In the garage
2 In Florida
3 In a box
4 In my room

Без рубрики·Բնագիտություն

Առաջադրանքներ. 6-րդ դասարան

1*Նախագիծ

2*Պատասխանիր հարցերին.

1.Բույսերից եւ կենդանիներից բացի՝ ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:


2.Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները: Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն: Բույսերը հանդիսանում են բուսաբանակն ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։

3. Արդյոք կա՞ն կենդանի օրգանիզմների հատկություններ, որոնք բացակայում են անկենդան մարմիններում:

Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

\(1\). Բակտերիաների թագավորություն:

\(2\). Բույսերի թագավորություն:

 \(3\). Սնկերի թագավորություն: 

\(4\). Կենդանիների թագավորություն:

Без рубрики·Մայրենի

ԵՐԲ ԷՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱ

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկունհամառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

Без рубрики·Անգլերեն

Now you can find out the answer to all these questions and much more at the California Fame Hotel. Ten miles from Los Angeles, Fame Hotel promises to answer the «what if» question? When you enter a hotel, you choose a room. Each room has a name. On the second floor is Clint Eastwood and on the third floor is Elvis Presley. In all, the Fame Hotel has 32 rooms, most of which are called Hollywood or music stars. But there are also well-known writers (Mark Twain and Agatha Christie) and even some scholars and sports stars such as Mike Tyson.

When you enter a room, you enter that person’s life. There are pictures everywhere. The hotel owner has tried to fill the room with things, clothes, even food that she thought the stars would like. Marilyn Monroe’s wardrobe is full of beautiful white dresses, Albert Einstein has no socks in her wardrobe, because real Einstein never wore them. If you choose Mike Tyson’s room, you will be able to box in one corner of the room. And there is even a bypass rope.

I talked to a guest who was staying in Elvis Presley’s room. «I love this hotel,» he told me. «I wanted to know, ‘What is Elvis Presley going to eat for breakfast,’ and now I know.» That guest eats pancakes and strawberry ice cream every morning, just as Elvis liked to do. At the next table, the Einstein Room guest eats cabbage soup.

The company plans to open another «Fame» hotel in New York next year, and plans to expand to Europe. I hope to stay in Winston Churchill’s London.

Без рубрики·Բնագիտություն

Դասարանական 1

1.Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։ Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

2. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։Բջիջը ունի երեք հիմնական մաս` բջջաթաղանթը, ցիտոպլազմայը և կորիզը: Բջջաթաղանթը պաշտպանում է բջջին հեռացնելով ավելորդ նյութեր, որոնք ներթափփանցել էին:

4. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:

Без рубрики·Պատմություն

Տիգրան Բ Մեծ մասին

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հուն․՝ Τιγράνης ὁ Μέγας, մ․թ․ա․ մոտ 140ԱրտաշատԱյրարատԱրտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55ՏիգրանակերտԱղձնիքՄեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովԿովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանըմշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Без рубрики·Պատմություն

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ ՄեծՄ. թ. ա. 140 թ.Մ. թ. ա. 55 թ.
Տիգրան Բ Մեծի պատկերով արծաթե դրամ (մ. թ. ա. I դար)
Հատված Տիգրանակերտի (Նփրկերտ) պարիսպներից
Տիգրան Բ-ի հուշարձանը Երևանում (2000 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)
Տիգրան Բ-ի ոսկեձույլ կիսանդրին

 Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):Տես նաև Արտաշիսյան արքայատոհմԱրտավազդ ԲՀայաստանի մայրաքաղաքներըՀին աշխարհի երկրներ:
   Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:   «Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:Մովսես Խորենացի, պատմիչ
   «Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր   «Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:Ռընե Գրուսե,ֆրանսիացի արևելագետ

Без рубрики·Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Без рубрики·Մայրենի

Եղիշե Չարեցի մասին

  • Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած[1]։
  • Մեծերը փառքի հետևից չեն վազում։ Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում[2]։
  • Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
    Այժմ կեսօր է արդեն,- ժա’մ է դառնաս իմաստուն[3]։
  • Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
    Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում[3]։
  • Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված հրով անշեջ դարերում հին։
  • Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա[4]։
  • Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա։ Սա է հիմնականը[4]։
  • Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը։ Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ[4]։
  • Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել[5]։
  • Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը[6]։
  • Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին… Որպես օրինակ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով[6]
  • Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով[6]։։
  • Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ[6]։
  • Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ… Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն[6]։
  • Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը[6]։

Քաղվածքներ Չարենցի մասին[խմբագրել]

  • Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն։ Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է։

…Չարենց անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը: Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ… Չարենցը լեգենդ էր[7]

  • Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»: Երբեք բերանացի չեմ սովորել՝ պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթ, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»: Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է։ Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես, որովհետև իրենց ծավալով, մոնումենտալությամբ հանդերձ դրանք կյանքը ներկայացնում են այս կամ այն մասշտաբով։ «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։ Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է։ Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել[8]։

Մարտիրոս Սարյան

  • Այսօր, հատկապես առայժմ, գոնե Եղիշե Չարենցն՝ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ[7]։

Վահան Տերյան

  • …Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորությամբ, ըմբոստ ու եռուն։ Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպելը» և «Տաղարանը»… «Ես իմ անուշ Հայաստանին»[7]։
  • …Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված՝ հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է[7]։
  • …Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա։ Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ[7]։

Ավետիք Իսահակյան

Charents statue Charentsavan.jpg
  • Չարենցն անպայման տաղանդ է, նա բարձրանում է, ավելի խոշոր ու մեծ դառնում[7]։

Ալեքսանդր Մյասնիկյան

  • …Մեր գրականությունը իսկապես առաջ շարժող գրողները քիչ են հայտնի։ Հիշենք Չարենցին։ Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Միության մասշտաբով այդ խոշորագույն բանաստեղծը գրեթե անծանոթ է ռուս ընթերցողների լայն շրջանին[7]։

Ակսել Բակունց

  • Չարենցը ուժի բանաստեղծ էր։ Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար հավասար էին մահվան։ Այդ պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը։ Նա, ինչ խոսք, կառուցել է նաև վանքեր ու բերդեր։ Բայց, ընդհանրապես, նա շինարարն է ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԻ։ Ընստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքն իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն։ Այս իմաստով՝ նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթ»-ի մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն։

Մոցարտյան կամ պուշկինյան բնավորության տակ ընդգծելու համար ասենք նաև, որ Չարենցը ՇԱՏ ԷՐ ՏԱՐԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՇԱՏ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԵՑ ՕՐԵՐԻՆ: Ժամանակի նախօրինակ անզգացողությունը հատուկ է միայն նրանց, ովքեր հենց իրենք մարմնավորված ժամանակ են[9]:Պարույր Սևակ

  • Եղիշե Չարենցը՝ ղարսեցի այդ գանգրահեր թխաչյա տղան, հասնելով լիրիկայի ամպամերձ բարձունքններին, իր յուրաքանչյուր տողով, իր սրտի յուրաքանչյուր թելադրանքով պատկանում է հարազատ հայ ժողովրդին։ Լինելով մեծ Հոկտեմբերի զավակ, նրա զինվորն ու բանաստեղծը՝ Չարենցը պատկանում է հայրենիքի բոլոր ժողովուրդներին, ամբողջ աշխատավոր մարդկությանը։ Չարենցի զրնգուն բանաստեղծությունները կհնչեն անդադար[9]։

Ա. Սուրկով

  • Վառվեց ու գնաց։

Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը[9]:Խաչիկ Դաշտենց

  • Հայ ժողովուրդը դարեր է ապրել, որ Չարենցի նման հսկա է երկնել[9]։

Արսեն Տերտերյան

  • …Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես։ Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ[9]։

Լուի Արագոն

  • Նա բազում գետեր ու առուներ է ընդունել իր մեջ և վերածվել է մի վիթխարի ջրվեժի, որ կոչվում է Չարենց։ Նա համագումարն է արևելահայ, ռուսական, ապա համաշխարհային պոեզիայի լավագույն տրադիցիաների։ Այս ամենով հանդերձ Չարենց է, գրական շեշտված, մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ[10]։

Գուրգեն Մահարի

  • Եղիշեն նրանցից է, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։

Եղիշեի նման հոգիները ասուպների նման են, գալիս են անհայտության խորքերից և մի կարճ րոպե շանթարձակ լույսով ողողելուց հետո իրենց ճանապարհը անհետանում են նույն հեռուներում, որտեղից եկել են: Նման տեսնողներից էր Դանթեն[11]:Վահրամ Փափազյան

  • …Չարենցը, Չարենցը…

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»…Անոր չհանդիպած՝ արդեն գիտեի իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատեմ մոր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանող աղոթք մը[11]:Վիլյամ Սարոյան

  • Նա ապրում էր մեր ժամանակակիցների հետ և մեջ… Բայց միաժամանակ նա նրանց մեջ միակն էր, որ ապրում էր նաև ապագայում և անցյալում։

Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում:Հեղափոխությունը նրա համար ոչ թե կեցվածք էր, ինչպես շատերի համար, այլ պարզապես կեցություն[12]:Պարույր Սևակ

  • …Մեծ բանաստեղծի ստեղծագործական ուղիները երբեք նման չեն քանոնով քաշված ուղիղ գծերի։ Այդ ճանապարհները ամենից ավելի հիշեցնում են հորիզոնով ձգվող լեռնաշղթաների վայրիվերումները՝ կատարներ, խորություններ ու անդունդներ։

Եղիշե Չարենցի ստեղծագործական լեռնաշղթայում այդ կատարներն ու խորությունները, թռիչքներն ու անդունդները շատ են ընդգրկված[12]:Վահագն Դավթյան

  • …Քնքշությունը Տերյանի, Թումանյանի սիրտը մեծ,

Վեհ քնարը Պուշկինի, Մայակովսկու խոսքը,-Դու ձուլեցիր քո սրտի քուրայի մեջ, հրի մեջ,Կռելով մեր դպրության ազնիվ մետաղը մաքուր[11]:Վահրամ Ալազան

  • …Չարենցը մեռած — ո՛չ բարեկա՛մ —

Չարենցը լույս է, ոգի ու սեր,Չարենցը ձայն էՈւ խոսքի հորդող գետ է անեզր,Չարենցը սիրտ է հրակարմիր,Սրտի տրոփ է մրրկահարվող,Չմարող բոց է արարչագործ[11]:Գառնիկ Ադդարյան

  • Չարենց մեծագույն դեմքերեն էր մեր ազգային բանաստեղծության և մեծագույն քերթողն էր Խորհրդային Հայաստանին, այնքան ջերմ հայրենասեր, որքան համոզված համայնավար հեղափոխական երգիչ[12]։

Արշակ Չոպանյան

  • Չարենց այն նոր գրողն էր, որ ցեղային ու համամարդկային ձգտումներն ու աշխարհայացքները կուզե իր գործին մեջ միացնել։ Կարելի է ըսել, որ այդ կարգի հայ գրողներուն ամենատիպիկն է[12]։

Վահան Թեքեյան

  • Մեր առջը մի գործ է («Երկիր Նաիրի»), որը ստեղծված է գոգոլյան ռիթմով. եթե պոեմ, համենայն դեպս, էպոս, որը հայ գրականության համար բացառիկ գրական նշանակություն ունի[12]։

Մարիետա Շահինյան

  • Ինձ թվում է, որ խորհրդային գրականության, խորհրդային պոեզիայի առաջին հիմնադիրների մեջ է նա՝ մեծատառով գրվող այդ բանաստեղծը։ Նրա խիստ ուժեղ տաղանդը երևում է և՛ կերպարի կերտման, և՛ թեմայի լայնության, և՛ նրբարվեստ լիրիկայի, և՛ իր Նաիրի երկրի անցյալի ու ապագայի մասին արած խորհրդածությունների մեջ[13]։
  • Նրա բանաստեղծական բերքը հիանալի է։ Նրա բանաստեղծություններն ու արձակը, իրավամբ, մտան համաշխարհային գրականության մեջ[4]։

Նիկոլայ Տիխոնով

  • Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք է՛լ ավելի ենք սիրում դրանք…

Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահպանի իր երիտասարդությունը[4]:Իլյա Էրենբուրգ

  • Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-1937 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը:

Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին[14]:Ռեգինա Ղազարյան

  • Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։

Հրանտ Մաթևոսյան

  • Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին։ Նաիրին ծնեց Չարենցին։ Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը։ Ժայռակոփ պատկերներ և սեպգրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծավ ցավերի մեջ։ Սիրտը մղկտաց։ Բարձրացրեց գլուխը՝ տեսավ շողացող Արևը։ Հուսադրվեց։ Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է։ Թինդ առավ։ Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց։ Բարձրացավ ժամանակի սամումը, երկինքը սևակնեց ու բոցավառվեց։ Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան… Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն… Ո՞վ գիտե։

Մարտիրոս Սարյան

  • Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում… Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։

Վահագն Դավթյան

  • Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է։ Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքով գրված բան գոնե ես չեմ հիշում։

Ավետիք Իսահակյան

  • «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։

Էդվարդ Ջրբաշյան

  • Չարենցն այն երևույթներից է, որոնց մոտից անտարբեր անցնելը նախ մեղք է, և հետո, վերջապես, հանցանք։ Իսկ ես մեկից ավելի պատճառներ ունեմ չկարենոլւ անբարբառ անցնել Եղիշեի մոտից, մանավանդ, երբ այդ երջանիկ օրերի հիշողությւոնը ծանրանում է գրչիս ծայրին։ Եղիշեի կյանքի ընկերը չկարողացա լինել. բուռն էր նրա ապրելակերպը և դրանով ներհակ իմ ըմբռնած կենցաղավարության ձևերին, բայց եղա նրա ստեղծագործության ընկերը, որովհետև չէր կարելի մի սիրտ ունենալ և չզգալ ու չենթարկվել նրա լայնաշունչ բանաստեղծությանը, թեև երբեմն ուլրտա-ժամանակակից, բայց երբեմն էլ Եզեկիելի մարգարեությունը հիշեցնող բիբլիական շեփորումին, որի համատարած նվագը թե’ մեռնող անցյալի հուսահատ կանչը եղավ և թե’ նոր ծագող վաղվա ուրախության աղաղակը։ Եղիշեն գրել էր մի փոքրիկ թատերգություն, ավելի շուտ մի քաղաքական պամֆլետ, որի կարճ տողերում և փոքրաթիվ էջերում կարողացել էր ամփոփել իր ժամանակի շունչը, երբեմն հասնելով նույնսիկ Արիստոֆանի ամեն ինչ ձաղկող հումորին, ամե’ն ինչ բուժող Ռաբելի ծիծաղին, ամե’ն դիմակ պատռող Դանթեի ակնարկին… Այդ պամֆլետը կոչվում էր «Կապկազ թամաշա»: Եվ 1926 թատերաշրջանում, Թիֆլիսի Հայկական Դրամատիկ բեմի վրա ինձ վիճակվեց բեմադրել այդ գործը և ինքս անձնավորել այդ գործի գլխավոր կերպար՝ Ղարայի դերը։ Ահա այդ կարճատև փորձերի ընթացքում ճանաչեցի ու հասկացա Չարենցին։ Մեր ազգի մեծագույն ու արժեքավոր մի հատվածի կործանումին ականատես այդ մարդը՝ աշխարհասասան մի ցասումի համառ կուտակումն էր, ինչպես և չտեսնված մի վրեժի ամենակործան պոռթկումը։ Քիչ է պատահել ինձ որևէ գործի վրա աշխատել հեղինակի ներկայությամբ, ինչպես և նրա մասնակցությամբ։ Եվ ահա այդտեղ, խաղարկելիս գործը կամ այն վերլուծելիս, ակամայից խուզարկեցի ու վերլուծեցի բանաստեղծ բարեկամիս սիրտը, մի ավելորդ անգամ ևս զարմանալով կենսունակության վրա բազմաչարչար ժողովրդիս, որ իր բազմադարյան գոյոթւյան ընթացքում կարողացել է միշտ ծնունդ տալ իր հավաքական պոռթկումը աշխարհիս չորս ծագերին խոսող բանաստեղծների։ Չարենցի նման մարդիկ եթե գնում են էլ՝ մնում են մի՛շտ։

Վահրամ Փափազյան

  • Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։

Վահրամ Փափազյան

Без рубрики·Բնագիտություն

Դասարական 1

Հարցեր.
1.Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:

Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից:

Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

1. Բակտերիաների թագավորություն:

2. Բույսերի թագավորություն:

 3. Սնկերի թագավորություն: 

4. Կենդանիների թագավորություն:


2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:

Բջիջ (լատ.՝ cellula՝ խորշիկ, փոքր սենյակ[1], բջիջ, հունարեն՝ ցիտոս՝ անոթ, բջիջ), բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ 


3.Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բջիջ» եզրույթը առաջին անգամ օգտագործել է Ռոբերտ Հուկը1665 թվականին` իր` «խոշորացնող ոսպնյակների օգնությամբ` խցանի կառուցվածքի ուսումնասիրությունների» նկարագրման ժամանակ: 1674 թվականին Անտոնի վան Լևենհուկը բացահայտել է, որ բջջի բաղադրությունը ունի որոշակի կառուցվածք: Նա առաջինն է հայտնաբերել բջջային կորիզները: Բջջի մասին այս պատմերացումները շարունակվել են ավելի քան 100 տարի:


4.Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բջիջները:

Նկար 1. Տերևի բջիջը` մանրադիտակով 17-րդ դարում անգլիացի բնագետ Ռոբերտ Հուկը իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը: Այնուհետև հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը անձրևաջրի կաթիլի մեջ բացահայտեց շարժվող բակտերիաներին:


5.Որո՞նք են բուսական եւ կենդանական բջիջների հիմնական տարբերությունները:

Կենդանական բջիջները եւ բուսական բջիջները նման են այն բանին, որ նրանք էլուկարոտիկ բջիջներ են : Այս բջիջները ունեն ճշմարիտ միջուկ , որը կառուցում է ԴՆԹ-ն եւ առանձնանում է միջուկային մեմբրանի մյուս բջջային կառույցներից: Այս բջիջների երկու տեսակները վերարտադրության համար նմանատիպ գործընթացներ ունեն, որոնք ներառում են միտոզ եւ միսոզի : Կենդանական եւ բուսական բջիջները ստանում են էներգիա, որոնք անհրաժեշտ են աճել եւ պահպանել բջջային նորմալ գործառույթը, բջջային շնչառության գործընթացում: Այս բջիջների երկու տեսակները պարունակում են նաեւ օրգանիզմների հայտնի բջջային կառույցներ, որոնք մասնագիտացած են բջջային նորմալ գործունեության համար անհրաժեշտ գործառույթներ կատարելու համար: Կենդանական եւ բուսական բջիջները ունեն որոշակի բջիջների բաղադրիչներ, որոնք ներառում են մի միջուկ , Գոլգի համալիր , էնդոպլազմիկ ռետորուլի , ribosomes , mitochondria , peroxisomes , cytoskeleton եւ բջջային (պլազմային) մեմբրան : Մինչ կենդանական եւ բուսական բջիջները շատ ընդհանուր հատկանիշներ ունեն, նրանք տարբեր են տարբեր ձեւերով:


6.Ի՞նչ են մասնագիտացված բջիջները: Ցողունային բջիջները հիմնական բջիջներ են, որոնք կարող են վերածվել օրգանիզմում ավելի հասուն բջիջների: Ցողունային բջիջները, որոնք առանձնացվում են պորտալարից կարող են վերածվել այլ տեսակ բջիջների:


7.Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:

  • Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։
  • Ոչ բոլոր գեներն են ակտիվ։
  • Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։ Կորիզաթաղանթի վրա կան ծակոտիներ։
  • Ունեն հետևյալ օրգանոիդները՝ 2 թաղանթ ունեցող ` միտոքոնդրումներ, քլորոպլաստներ, 1 թաղանթ ունեցող` էնդոպլազմայի ցանց, գոլջի ապարատ, լիզոսոմ։ Թաղանթ չունենեցող՝ ռիբոսոմներ, բջջային կենտրոն։
  • Բաժանվում են կորիզակիսումով։


8.Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ: Կյանք, հատկանիշ, որով որոշ կենսաբանական գործընթացներ իրականացնող ֆիզիկական մարմինները առանձնացվում են այդ գործընթացները երբեք չունեցած, այդ գործընթացներից զրկված կամ այդ գործընթացներն ունեցող, բայց «կենդանի» չդասակարգվող անկենդան մարմիններից։