Без рубрики·Պատմություն

Մի տոնի պատմություն. Սուրբ Վալենտինի օրը

Այսօր` փետրվարի 14-ին ողջ աշխարհը նշում է սիրո գլխավոր տոնը` սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում ու նվերներ նվիրում:

Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Օրինակ, դրանցից մեկն ասում է, որ Սուրբ Վալենինի նման տոն եղել է Հին Հռոմում: Որպեսզի ծնելիությունը բարձրացվեր, ամեն տարի փետրվարի 14-ին էրոտիկ փառատոն էին կազմակերպում` Լուպերկալին: Այս օրը նրանք աստվածուհի Յունոնային էին երկրպագում: Բոլոր չամուսնացած աղջիկները գրում էին իրենց անունները թղթի վրա ու դնում ընդհանուր զամբյուղի մեջ: Չամուսնացած տղաները քաշում էին թուղթը եւ ում անունն այնտեղ լիներ, մոտակա մեկ տարին պետք է ընկերություն անեին տվյալ աղջկա հետ:

Հաջորդ օրը` փետրվարի 15-ին, ամենագեղեցիկ տղաները մերկանում եւ քաղաքով վազում էին եւ ճանապարհին հանդիպող կանանց հարվածում փայտերով: Կանայք չէին ընդդիմանում:

Մեկ այլ` առավել ընդունված լեգենդի համաձայն` Հին Հռոմում ապրել է մի բժիշկ-հոգևորական` Վալենտին անունով: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի ամուսնացնել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում:

Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»:

Այսօր Սուրբ Վալենտինի օրը նշում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ֆրանսիայում, օրինակ, ընդունված է Վալենտինի օրն իրար թանկարժեք զարդեր նվիրել:

ԱՄՆ-ում առաջինը սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել: Ամերիկացիները նաեւ իրար մարցիպանից պատրաստված սրտիկներ են նվիրում այս օրը:

Ճապոնիայում Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչն, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը:

Բրիտանիայում փետրվարի 14-ին աղջիկները վաղ առավոտյան պատուհանից դուրս են նայում` իրենց միակին գտնելու: ընդունված է կարծել, որ ում առաջինը կտեսնեն, հենց նա էլ կդառնա իրենց ընտրյալը: Բրիտանացիները Վալենիտինի օրը սիրային խոսքեր են ուղղում ոչ միայն իրենց սիրելիներին, այլեւ իրենց տնային կենդանիներին:

Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:

Նիդերլանդներում կազմակերպվում է ծաղկի աճուրդ, որտեղ հազարավոր ծաղիկներ են վաճառվում` հիմնականում կարմիր և սպիտակ վարդ:

Իսկ ահա Սաուդյան Արաբիայում փետրվարի 14-ը խիստ արգելքի տակ է: Ով համարձակվի հիշել այդ տոնի մասին կամ նշել այն, տուգանվում է:

Без рубрики·Պատմություն

Վալենտինի օրվա մասին

Ալեքսան Մակասյան Ֆեյսբուք

Սուրբ Վալենտինի օր, կամ Բոլոր սիրահարների օր — տոն, որը Փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները: Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։ Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն’ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի’ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»: Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։

Без рубрики·Պատմություն

Երվանդունիները և Վանի արքաները նույն ժառանգական շառավիղից էին

Երվանդունիները և Վանի արքաները նույն ժառանգական շառավիղից էին

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Մարտիրոս Գավուքճյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակն ապացուցում է, որ Եվանդունիները եղել են Միտանիի, ապա Վանի թագավորության ժառանգական շառավիղները, ում հետագայում շարունակել են Արտաշեսյանները: Հեղինակը շեշտում է. «Վանի թագավորությունը ուրեմն գոյատևել է Արամեից (մ.թ.ա. 860) մինչև Էրատտո (մ.թ. I) լեզվա-աշխարհագրական նույն միջավայրում՝ հանդիսանալով նույն Նաիրիան հայկական ցեղերի (հետագայում նախարարությունների) ռազմաքաղաքական համադաշնությունում»:

Հատվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վանի թագավորության անկման ժամանակաշրջանի պատմությունը մութ է տակավին: Խոսվում է այն մասին, թե մեդացիները հաղթել ու վերջ են տվել Վանի թագավորությանը նաիրիան որոշ ցեղերի գործակցությամբ:

Եվ ահա հարց է ծագում՝ ինչ կապ կա Վանի թագավորությանը հաջորդած Երվանդունիների հարստության միջև: Տվյալների սակավության պատճառով, Երվանդունի տոհմի ցեղային պատկանելիության անորոշությունը և Երվանդ անունը պարսկերենով ստուգաբանելու փորձերը պատմագրության մեջ հանդիսացել են այն թյուրիմացություն-ազդակը, որ աղավաղվել է Ուրարտական Արամեան հարստությունից Երվանդունի հարստությանը անցման ժամանակաշրջանի իսկական իրադրությունը, և բոլորովին շեղել ու սխալ ուղղությամբ է տարել, թե Ուրարտուի, թե հետագա ժամանակաշրջանների պատմությունը:

Ինչ վերաբերում է Երվանդ անվան ծագմանը, ապա հետազոտությունը ցույց է տալիս, որ որպես արքայի անուն, կապված Երվանդունի տոհմի  և նրա երկրի հետ, շատ ավելի հին է, քան ենթադրվում է: Հավանական է, որ Երվանդ անունը գալիս է սումերական Ur-banda անունից: Այդ անձնանունը գտնվում է Նարամ-Սինի 17 թշնամիների մասին խոսող խեթական հայտնի արձանագրության մեջ՝ արքաների ցուցակի 15-րդ տեղում:

Ur-banda անվան Ur բաղադրիչը համեմատելով Աքքադի արևելքում Զագրոսյան լեռների շրջանի (Gutium) արքա Gudea-ի որդի Ur-Ningirsu և Լագաշի քուրմ-արքայի Ur-Bau անունների հետ, իսկ banda Բաղադրիչը համեմատելով Էրեքի արքա Էնմերքարի՝ Արատտա ուղարկած պատգամավորի Lugal-banda (արքա կրտսեր կամ արքայի նեցուկ) անվան հետ և հաշվի առնելով, որ ուրարտական բառասկզբում եղած b-ն հնչում է վ, ինչպես Biaina-Վան, ապա կարելի է զրակացնել, որ նույն կերպ Ur-banda անվան banda բաղադրիչը դարձել է վանդ, որով Ur-banda բառը հնչել է Եր-վանդ:

Արձանագրությունից պարզ է դառնում, որ Նիկիպպա լեռը, որ պահում է Նարամ-Սինի ժամանակաշրջանի՝ Ur-banda արքայի քաղաքի ու նրա երկրի անունը, գտնվել է Մուսասիր-Արդինիի հարավային մասում՝ Լուլլուբիի և Ալլաբրիայի հյուսիսում՝ մոտավորապես ներկա Ռևանդուզ քաղաքի ու լեռների շրջաններում: Արդեն Ռևանդ (ուզ)անունը որոշակիորեն պահում է Ur-banda > Եր-վանդ անունը, և անհավանական չէ, որ այն լինի հենց Նիկիպպան՝ Ur-banda-ի գլխավոր քաղաքը:

Այս փաստերը ցույց են տալիս, թե Մուսասիր-Արդինին (ինչպես և Ուրուատրին՝ Խորենացու հիշած Արարադն ու Հայոց Ձորը, որ կոչվում էր նաև Երվանդունիք), Նարամ-Սինի ժամանակներից մինչև Վանի Արամեան հարստությանը հաջորդած Երվանդունի հարստության օրերը, անցած երկու հազարամյակներից հետո էլ, շարունակել են պատկանել Երվանդունի տոհմին:

Ակադ. Ս. Երեմյանը գրում է. «Անուղղակի մի շարք տվյալներ բերում են այն եզրակացության, թե Երվանդունիների դինաստիան ծագել է Մատիենէին-Մանային սահմանակից Արդինի-Մուսասիրի երկրի տերիտորիայից, որի հյուսիս-արևմտյան բարձր լեռնային մասը մտնում էր Ուրարտուի կազմի մեջ: Պլինիոսը այդ երկրամասում հիշատակում է Օրօանդների (Orondes) ցեղը, որ ապրում էր Գավգամելա քաղաքից արևելք: Դա համընկնում է ժամանակակից Ռևանդուզի շրջանին: Հ. Մանանդյանի կարծիքով այդ Օրօանդների հետ  պետք է կապ ունենա Վասպուրականի գավառներից մեկի Երվանդունիքի անունը: Այս գավառը կոչվում էր նաև Հայոց Ձոր և գտնվում էր Վան քաղաքից հարավ՝ Հայոց Ձոր (Խոշաբ) գետի հովտում: Երվանդունիների նախարարական տոհմը, այդ գավառի ժառանգական իշխանները, գոյություն ունեին դեռևս մ.թ. VII դարում»:

Ասորեստանյան և Վանի արձանագրություններից մեզ լավ հայտնի է, թե Մուսասիր-Արդինիի Խալդեան տաճարը եղել է Վանի կրոնական գլխավոր կենտրոնը, այնպես, ինչպես Էջմիածինը քրիստոնյա հայերի համար: Նշաններ կան ընդունելու, թե Խալդեան այդ տաճարը գոյություն ուներ Վանի թագավորության կազմավորումից առաջ հավանաբար և Միտանիական օրերից: Այլապես՝ Վանի արքաները իրենց կրոնական գլխավոր կենտրոնը կհաստատեին Տուշպա-Վանում կամ գոնե Արգիշտիխինիլի-Արմավիրում:

Այս իրադրությունը ցույց է տալիս, թե Վանի Արամեան հարստությունը պիտի ցեղակցական կապ ունեցած լինի Մուսասիր-Արդինիի իշխանական տոհմի ու ժողովրդի հետ (որով՝ Երվանդունիների հետ): Հիշենք Ռուսա Ա-ի ողբը Մուսասիրի Խալդեան տաճարում Սարգոն Բ-ի կատարած կողոպուտի համար: Արդեն բավական փաստեր կան ընդունելու, որ Ուրարտուի անվանական և թե պետական նախորդը եղել է Ուրուատրին՝ ուր կազմավորված Նաիրիան ռազմաքաղաքական կենտրոնը: Ասորեստանի ճնշումների տակ ստիպված է եղել քաշվել ավելի հյուսիս և հաստատվել Վանա լճի շրջակայքում (ըստ Խորենացու՝ Հարքում): Ահա, ելնելով այս բոլորից, ես գտնում եմ, թե մեդացիները, հաղթելով Ուրարտուին (երևի մղված այդ ճակատամարտում զոհվել էին Արամեան վերջին արքան ու նրա ժառանգները), չէին կարող Ուրարտուի քաջ, հպարտ ու պետական մեծ ավանդույթներ ունեցող ժողովրդի իշխանության գլուխ դնել մի օտարի: Եվ ինչպես ասացի, նրանք իրենց հետագա ծավալումների համար Նաիրիան քաջ ցեղերի համագործակցությունը ապահովելու դիտումով՝ պիտի ընդունած լինեն, որ նրանց գահի վրա գա Արամեան հարստության ոչ ուղիղ շառավիղներից մեկը կամ նրանց ազգակից Նաիրիան հայկական ցեղերից մեկի իշխանը: Եվ ինչպես պարզ երևում է, նա եղել է Մուսասիրի շրջանի Երվանդունի տոհմից մի իշխան, ով մոտավոր հարևան գուցեև գործակիցն էր մեդացիների, որոնք ապրում էին Մանայում ու նրա արևելքում:

Ուստի պարզ երևում է, թե Վանում Արամեան հարստության տեղ Երվանդունիների գալուստով իշխանության կազմում ցեղային փոփոխություն չի եղել: Տուշպա-Վանն էլ շարունակել է երկրի մայրաքաղաքը լինել: Հետևաբար պիտի ընդունել, թե Երվանդուների Արմինան եղել է Վանի թագավորության շարունակությունը, որը ասորա-բաբելական լեզվով շարունակվեց կոչվել Ուրաշտու (=Ուրարտու):

Կատարած այս (ոչ ցեղային) փոփոխությունը լոկ այն էր, թե Ուրաշտու-Ուրարտուն դարձել էր հարկատու նախ մեդացիներին ու հետո որոշ ընդմիջումով՝՝ Աքեմենյաններին: Սակայն (հայոց) Արտաշես Ա-ն ամբողջովին վերականգնել էր Վանի նույն հողատարածքների վրա Վանի նախկին ամբողջական անկախությունն ու պետական մեծությունը՝ շարունաելով լինել Երվանդական, և Տիգրան Բ-ի օրերին հասել էր Արգիշտի Ա-ի օրերի հզորության: Մեզ արդեն հայտնի է, թե Արտաշես Ա-ն հենց իր ուղղակի ու բացորոշ խոստովանությամբ եղել է Երվանդունի տոհմից՝ լինելով ոչ ուղիղ գծով շառավիղն ու շարունակությունը Ուրաշտու-Արմինայի- Երվանդունի հարստության:

Հետևաբար պիտի ընդունել, թե Հայկական լեռնաշխարհում Արամեան հարստությանը հաջոորդած Երվանդունիների (Երվանդական Արտաշեսյանների) օրերի հայկական (Արմինա) պետությունը իր ղեկավարության մեջ ցեղային ոչ մի փոփոխություն չկրելով՝ եղել է հենց շարունակությունը Վանի թագավորության: Ուրարտու-Ուրաշտուն ուրեմն գոյատևել է Արամեից (մ.թ.ա. 860) մինչև Էրատո (մ.թ. I) լեզվա-աշխարհագրական նույն միջավայրում՝ հանդիսանալով նույն Նաիրիան հայկական ցեղերի (հետագայում նախարարությունների) ռազմաքաղաքական համադաշնությունում»:

Երվանդունիներ (շարունակություն)

 Երվանդունիների ժամանակ Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել նաև Կոմմագենե երկիրը: Մ. թ. ա. 226-ին Ծոփքի ու Կոմմագենեի Շամ (Սամոս) Երվանդունին հռչակվել է թագավոր: Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են:

 Մ. թ. ա. 240-ին Շամին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է Արշամաշատ քաղաքը (հետագայում՝ մայրաքաղաք) Ծոփքում և Արշամեա անունով երկու քաղաք՝ Կոմմագենեում: Արշամից հետո Սելևկյանների միջամտությամբ Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը տրոհվել է Ծոփքի և Կոմմագենեի առանձին թագավորությունների: Մ. թ. ա. III դ-ի վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն ու հպատակեցրել Ծոփքը, իսկ Քսերքսես ար­քային՝ մ. թ. ա. 201-ին դավադրությամբ սպանել: Սելևկյան Անտիոքոս III Մեծ ար­քան Կոմմագենեում կուսակալ է նշանակել հույն զորավար Պտղոմեոսին, Ծոփքում՝ հայազգի Զարիադեսին (Ձարեհ):

Без рубрики·Անգլերեն

My favorite dish

is a traditional Japanese cuisine made from rice and various seafood as well as many other ingredients. Since the early 1980s, sushi has become very popular around the world.

Sushi originated in South Asia, where boiled rice began to be used for cooking and preserving fish. The sliced fish was cut into salt, mixed with rice, mixed with rice, and weighed with stone, which was replaced by a lid a few weeks later.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - jgG4DXW75k02KqH1boqdABozHC.jpg

i love sushi most of the dishes, and i know which sushi was from china and japan

Без рубрики·Անգլերեն

is a traditional Japanese cuisine made from rice and various seafood as well as many other ingredients. Since the early 1980s, sushi has become very popular around the world.

Sushi originated in South Asia, where boiled rice began to be used for cooking and preserving fish. The sliced fish was cut into salt, mixed with rice, mixed with rice, and weighed with stone, which was replaced by a lid a few weeks later.

i love sushi most of the dishes, and i know which sushi was from china and japan

Без рубрики·տեխնալոգիա

Կորոնավիրուսներ

2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդունկատուներինթռչուններինշներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։

Կառուցվածք

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։

Без рубрики·տեխնալոգիա

Գինեգործության Հայաստանում

Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Գինեգործության և խաղողի մասին գիտությունը կոչվում է էնոլոգիա։ Մարդը, ով զբաղվում է գինեգործությամբ, կոչվում է գինեգործ։

Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (2-3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմորասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն ենթարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։

Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։

Գործարանում խաղողը ջարդիչ-չանչազատիչ մեքենաներով տրորվելով՝ վեր է ածվում փլուշի։ Վերջինս մատուցվում է հոսիչներին՝ ինքնահոս քաղցուն փլուշից անջատելու համար, այնուհետև քաղցուն անցնում է անընդհատ և պարբերական գործողության մամլիչներով՝ քաղցուն խաղողից և փլուշից լրիվ անջատելու համար։ Քաղցուն պարզեցվում է նստեցումով կամ դեկանտացիայի միջոցով՝ 18—24 ժամվա ընթացքում, միաժամանակ մշակվում բենտոնիտով և ծծմբային անհիդրիդով։ Պարզած քաղցուին ավելացվում է շաքարասնկերի մաքուր կուլտուրա։ Սեղանի լավորակ գինետեսակներ ստանալու համար օգտագործվում է միայն ինքնահոս, թունդ գինիների համար՝ մամլած քաղցու։ Երբ խմորումը՝ ածխաթթու գազի անջատումը, ավարտվում է, և գինին նստվածքից անջատվում, պարզվում է, այն լցնում են պահամանները։ Սեղանի կարմիր գինիներ ստանում են կարմիր կամ սև խաղողից, որոնց ներկանյութերը գտնվում են պտղի մաշկի բջիջներում և պտղամիսը ներկանյութեր չի պարունակում։ Քաղցուն խմորվում է պտղի մաշկի հետ միաժամանակ։ Խմորման պրոցեսում առաջացած բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ քայքայվում են մաշկի բջիջները, ներկող նյութերն անցնում են քաղցուի մեջ ու լուծվում։ Դրան նպաստում է նաև խմորման պրոցեսում առաջացող սպիրտը։ Գունավորվելուց հետո քաղցուն անջատում են կոշտ նյութերից։ Կարմիր գինի պատրաստում են նաև խաղողի ջերմամշակմամբ։ Թնդեցրած գինիներ (թունդ, աղանդերային) պատրաստում են խաղողի բարձր շաքարայնության հատուկ սորտերից։ Այս գինիների համն ու բույրը պայմանավորված են խաղողի սորտով և գինու պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությամբ։ Կիսաքաղցր գինի կարելի է ստանալ երկու եղանակով՝ բարձր շաքարայնության քաղցուի խմորումը որոշակի ժամկետից հետո դադարեցնելով․ խմորումը ավարտած և շաքար չպարունակող գինուն չխմորված սովորական քաղցու ավելացնելով կամ այն խաղողի խտացրած քաղցուի հետ խառնելու՝ կուպաժավորելու միջոցով։ Առաջնային գինեգործության գործարաններում ստանում են սպիտակ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ, վակուում հյութ, խաղողի հյութ։ Երկրորդային գինեգործության գինիների հնացման և պահպանման համար առավել արդյունավետ են նկուղային պահեստները կամ նորմավորված կոնդիցիոն օդով վերերկրյա շինությունները։ Գինիները պահվում են կաղնե տակառներում ու բուտերում, ինչպես նաև արծնապատ պահամաններում։

Հասունացումը որոշակի և կայուն տիպի գինիներ ստանալու նպատակով կատարվող վերամշակումն է, որը կատարվում է տակառներում, բուտերում, հերմետիկ տարողություններում՝ օդի թթվածնի մասնակցությամբ։ Գինիների հնացումը կատարվում է թթվածնազուրկ պայմաններում՝ շշերի մեջ։ Հնացմամբ ստանում են տեսակավոր գինիներ, այն տևում է 1,5-ից մինչև 3, որոշ գինիների համար՝ 4 տարի։ Գինիների խնամքի և վերամշակման աշխատանքներից են՝ գլուխլցումը, փոխլցումը, պարզեցումը, կուպաժը, պաղեցումը, պաստերիզացումը (վարակազերծումը) և այլն։ Գլուխլցումը կատարվում է գոլորշիացած գինու պակասը լրացնելու և քացախվելուց զերծ պահելու նպատակով, որի համար օգտագործում են նույն տեսակի, հասակի և որակի գինի։ Փոխլցումը գինու թափանցիկ մասի անջատումն է նստվածքից՝ շաքարասնկերից (առաջին փոխլցում), սոսնձանյութերից և այլն։ Առաջիև՝ հիմնական փոխլցումը կատարվում է խմորումն ավարտվելուց հետո և օդի առկայությամբ։ Հաջորդ փոխլցումները կատարվում են ըստ անհրաժեշտության։ Փոխլցման շնորհիվ գինին հարստանում է օդի թթվածնով, լավանում է որակը, համը, փունջը, բույրը։ Գինու պարզեցումը կատարվում է ֆիլտրման և սոսնձման միջոցով։ Գինու մեջ ընթացող օքսիդավերականգնման պրոցեսների հետևանքով նրա որոշ բաղադրանյութեր (ներկող, սպիտակուցային, դաբաղային, պեկտինային) անցնում են կախյալ վիճակի, առաջացնում են պղտորություն, ապա նստում։ Նստում են նաև գինեքար և մանրէներ։ Ֆիլտրում են դիատոմիտային, ասբեստային, թաղանթանյութային և այլ ֆիլտրերով։ Սոսնձումը գինու վերամշակումն է սոսնձանյութերով (ձկան սոսինձ, ժելատին, կագեին, ձվի սպիտակուց, կաթ, բենտոնիտ), որոնք ադսորբում են պղտորող մասնիկները՝ առաջացնելով փաթիլներ, և նստում են՝ պարզեցնելով գինին։ Գինուց երկաթի ավելցուկը հեռացնում են դեղին արյան աղով, ֆիտինով։ Սոսնձումը միաժամանակ լավացնում է գինու համը, հոտը, այն դարձնում ներդաշնակ։

Կուպաժը խաղողի տարբեր սորտերից, տարբեր շրջաններում պատրաստած, տարբեր տարեթվերի, տարբեր տեսակի գինիների խառնումն է։ Կուպաժի միջոցով գինիները երիտասարդացվում են, վերացվում են թերություններն ու արատները։ Պարզեցումը (3—4 °C)՝ հետագա ֆիլտրման հետ նպաստում է գինեքարի, պեկտինային, դաբաղային, ներկող և սպիտակուցային նյութերի ավելցուկի հեռացմանը և գինիների որակի լավացմանը։ Պաստերիզացնում են հիվանդ գինիները, որի հետևանքով արագանում է գինու հասունացումը, լավանում որակը։ Գինիները շշերի մեջ լցվում են ավտոմատ գծերում։ Մինչ այդ, գինին, անհրաժեշտության դեպքում, անցնում է ֆիլտրի միջով։ Լցման գծում գործում են շիշ լվացող, դատարկ շշերը խոտանորոշող և մանրէազերծող, շշեր լցնող, խցանող, լցրած շշերը խոտանորոշող, պիտակավորող, փաթեթավորող, լիքը շշերը արկղերի մեջ դասավորող մեքենաները։

Հայաստանը համարվում է խաղողագործության հնագույն ևրկրներից մեկը, որտեղ գինեգործութունը զգալի զարգացման էր հասել տակավին ուրարտական ժամանակներից (մ․թ․ա․ IX—VI դարեր)։ Թեյշեբաինի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է գինու շտեմարան՝ շուրջ 480 կարաս, 37000 դաչ ընդհանուր տարողությամբ։ Հայկաբերդի Թոփրակ-կալեում, Մանազկերտում, Կարմիր բլուրում և Էրեբունիում պեղված մոտ 10 պահեստում հայտնաբերվել է շուրջ 1000 լիտրանոց ավելի քան 200 կարաս։ Հայաստանի գինեգործության բարձր մակարդակը և մեծ ծավալն են վկայում ինչպես օտար (ՀերոդոտՍտրաբոնՔսենոփոն և ուրիշներ) ու V—XVIII դարերի հայ պատմիչները, այնպես էլ ճարտարապետական հուշարձանների՝ շենքերի, խաչքարերի, շիրմաքարերի քանդակներն ու արձանագրությունները։ Մինչև XX դարի սկզբները հայերը խաղողի վերամշակումն ու գինենյութերի պատրաստումը կատարում էին հիմնականում ծածկի տակ կառուցած հնձանում, որտեղ խաղողը տրորում էին մերկ ու մաքուր ոտքերով։ Գինենյութը պահում էին մեծ մասամբ հնձանին առընթեր մառաններում տեղավորած կարասներում կամ տակառներում, որտեղ ընթանում էր նրա հետագա խմորումը, հասունացումն ու պատրաստի գինու հնացումը։ Խմորված քաղցուն կոչվում է մաճար։ Հնձանի հատակին կուտակված խաղողի մնացորդը (չանչը, մաշկը և կորիզը) լցնում էին առանձին պահամանների մեջ, որից հետագայում օղի էին թորում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատման առաջին տարիներին արդյունաբերական գինեգործության շրջաններն էին ԷջմիածնիԱշտարակիԱրտաշատի և Արարատի շրջանները։ Այժմ հանրապետության 14 շրջանում գինեգործությունն ունի արդյունաբերական նշանակություն։

ես ոքտվոլոմ վիկեդիայից

Без рубрики·տեխնալոգիա

Գինեգործության Հայաստանում

Հնդկական ամսագիրը՝ հայկական գինեգործության մասին

Հնդկական Sommelier գինու ամսագիրն անդրադարձել է Հայաստանում գինեգործության՝ դարերի խորքից եկող ավանդույթներին և ներկա միտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Կանիկա Դհավան սկզբում անդրադարձ է կատարել հայկական գինեգործության պատմությանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գինեգործությունը թվագրվում է դեռ բիբլիական ժամանակներին: Նա մասնավորապես պատմել է, որ «Նոյը մեծ ջրհեղեղից հետո իր տապանով հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, որը հայերի պատմական սարն է»:

Հենց Արարատի ստորոտին էլ Նոյը տնկել է խաղողի առաջին տնկիները: Հեղինակը նշում է, որ հայկական գինեգործության մասին տվյալներ են պահպանվել տարբեր աղբյուրներում, այդ մասին գրել է նաև հին հույն պատմիչ Հերոդոտոսը: Կանիկա Դհավան պատմում է, որ արդեն 2011 թվականին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները և Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտը Արենիում հայտնաբերել են հնագույն գինեգործության ապացույցները՝ գինու կարասներ, խաղողի որթի մնացորդներ և այլն նմուշներ, որոնք ունեն շուրջ 6100 տարվա պատմություն: Հեղինակը հայտնում է, որ ներկայում Հայաստանում արտադրվող գինու մեծ մասը պատրաստվում է Արարատյան դաշտավայրում և Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Սյունիքում և Վայոց ձորում:

«Այսօր ավելի քան 45 հայկական կազմակերպություն արտադրում են ավելի քան 100 տեսակի գինի տեղական և արտասահմանյան խաղողի տեսակներից: Իսկապես, Հայաստանը կարող է բնութագրվել որպես խաղողագործության երազանք», գրել է Կանիկա Դհավան: