Ես իմ ընկերների հետ պետք է գնամ մայր դպրոցի խոհանոց և հետազոտենք ճաշատեսակները, խոհանոցը, և հետազոտենք ինչպես են աշխատում խոհարարուհիները։ Փորձելու ենք նկարահանել այդ ամեն ինչը։ Մեր լրագրողներն են՝ Դավիթը և Արփին, նկարահանողներ են՝ Դայանան և Գեղամը։
Рубрика: Ընտրություն
Աղի բլիթներ փոքրիկ խոհարարների ձեռքով






Մենք’ Միջին դպրոցի խոհարարության խմբի անդամններով, փետրվարի վեցին, պատրաստեցինք աղի բլիթներ այդ օրվա տոնական մեդիաուրբաթի մասնակիցներին հյուրասիրելու համար։
Մենք վերցրեցինք ալյուր, աղ և ջուր, խառնեցինք իրար և ստացանք խմոր, բայց նախքան սա մենք մաղեցինք այլուրը, որպեսզի ազատենք ավելորդ գնդիկներից։ Երկաթյա մարդւկների միջոցով մենք կարողացանք խմորի գնդից ստանալ ձևավոր աղի բլիթներ։ Հետո մենք դրեցինք դրանք գազօջախում և սպասեցինք մինչև դրանք եփեն։
Աղի բլիթի և այդ օրվա խորհրդի մասին մենք իմացանք ընկեր Ջուլիից, իմացանք նաև որ աղի բլիթները պետք է պատրաստի ամուսնացած և երջանիկ կինը, բայց քանի որ այդ օրը դա մեր գործն էր, դա արեցինք մենք։
Տոնի մասին մանրամասն կարող եք կարդալ այս կայքում։