Без рубрики·Պատմություն

Տիգրան Բ Մեծ մասին

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հուն․՝ Τιγράνης ὁ Μέγας, մ․թ․ա․ մոտ 140ԱրտաշատԱյրարատԱրտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55ՏիգրանակերտԱղձնիքՄեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովԿովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանըմշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Без рубрики·Պատմություն

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ ՄեծՄ. թ. ա. 140 թ.Մ. թ. ա. 55 թ.
Տիգրան Բ Մեծի պատկերով արծաթե դրամ (մ. թ. ա. I դար)
Հատված Տիգրանակերտի (Նփրկերտ) պարիսպներից
Տիգրան Բ-ի հուշարձանը Երևանում (2000 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)
Տիգրան Բ-ի ոսկեձույլ կիսանդրին

 Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):Տես նաև Արտաշիսյան արքայատոհմԱրտավազդ ԲՀայաստանի մայրաքաղաքներըՀին աշխարհի երկրներ:
   Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:   «Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:Մովսես Խորենացի, պատմիչ
   «Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր   «Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:Ռընե Գրուսե,ֆրանսիացի արևելագետ

Без рубрики·Պատմություն

Արտաշեսյանների թագավորություն

Արտաշեսյանների թագավորությունմ․թ․ա․ 189— մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[1]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը[1][2]։

Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք[1]։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։

Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 6966 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։

Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ[2], որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։

Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին[2]։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։

Без рубрики·Պատմություն

Հույն-պարսկական պատերազմներ՝ Ք.ա. 500–449 թթ.

Պատերազմի նախադրյալները և մասնակիցների նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հունական պոլիսների վրա, տիրել Էգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյաև առևտրական ճանապարհները։ Պատերազմի առիթը Աթենքի և Էրիտրեայի օգնությունն էր մ.թ.ա. 500 թ. պարսից տիրապետության դեմ ապստամբած փոքրասիական հունական պոլիսներիև։ Մ.թ.ա. 493 թ. պարսկական բանակը ճնշեց ապստամբությունը, իսկ մ.թ.ա. 492 թ. Դարեհ I արքայի փեսա Մարդոնիոսի գլխավորությամբ անցավ Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար։ Սակայն պարսկական նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվեց, և Մարդոնիոսը ստիպված էր ընդհատել արշավանքը և հետ վերադառալ՝ գրավելով միայն Թրակիան։ Ավարտվեց պարսիկների առաջին արշավանքը Հունաստան։Հույն-պարսկական պատերազմների փուլերը

Հույն-պարսկական պատերազմները[խմբագրել | խմբագրել կոդը]

490 թ․ Դատիսի և Արտափերնեսի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկները սակայն չէին պատրաստվում հրաժարվել հունական պոլիսները նվաճելու իրենց մտադրությունից, ուստի պարսից արքունիքում սկսեցին մշակել նոր արշավանքի մարտավարություն: Այդ գործում մեծ դեր էին խաղում  արևելքի երկու կառավարիչներ Դատիսը և Արտափերնեսը: Նրանք առաջարկում էին արշավանքը կազմակերպել ծովով և կտրելով Էգեյան ծովը և նվաճելով նրա կղզիները՝ ափ իջնել Ատտիկայում: Մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը և ուղղություն վերցրին Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ[2]:

Մարաթոնի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենացի­ները դիմադրու­թյուն կազ­մա­կերպելու համար դիմե­ցին սպարտա­ցիներին: Վեր­ջին­ներս սակայն չէին շտապում օգ­նու­թյան, և աթենացիները հաս­կացան, որ հակառա­կորդի դեմ կանգնելու էին միայնակ: Ընտրեցին 10 հոգուց բաղկացած ստրատեգոսների նոր խորհուրդ, սակայն 9 ստրարտեգոսները հրաժարվեցին իրենց լիազորություններից` հօգուտ իրենցից մեկի` Միլտիադեսի: Միլտիադեսը Թրակիայի կառավարիչն էր եղել և պարսիկների դեմ պայքարի մեծ փորձ ուներ, աչքի էր ընկնում իր կազմակերպական և զորավարական ունակություններով: Նրա գլխավորությամբ աթենական 10,000 հոպլիտները ժամանեցին Մարաթոնի դաշտ և զբաղեցրին բլրաշատ տարածքները: Սա կարևոր էր մարտավարական քայլ էր, որպեսզի պարսկական հեծելազորը նախ չկարողանար ծավալվել նրանց դեմ, մյուս կողմից էլ այստեղ խմելու ջրի պաշարներ կային: Նրանք կազմ ու պատրաստ բլուրների վրա սպասում էին պարսիկներին:Մարաթոնի ճակատամարտը

Թվում է, թե Միլտիադեսը պետք է ժամանակ շահեր և սպասեր, քանզի հակառակորդը խմելու ջրի խնդիր ուներ: Սակայն նա որոշեց նախա­հար­ձակ լինել: Պատճառն այն էր, որ պարսկական բանակում էր գտնվում նախկին աթենական տիրան Հիպիասը, որն ապաստանել էր նրանց արքունիքում և այժմ պարսկական բանակի խորհրդատուն էր: Վերջինս կողմնակիցներ ուներ Աթենքում, որոնք պատրաստվում էին խռովություն կազմակերպել քաղաքում: Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստեցին իրենց նավերը և փախուստի դիմեցին[3]։ Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ[4]։  

Որպեսզի Աթենքում հեղաշրջման փորձեր չկատարվեն, Ֆիդիպիդեսին ուղարկեցին Աթենք: Վերջինս առանց դադարի անցավ 42 կմ տարածք և հասավ Աթենք` Արտեմիդա աստվածուհու տաճարի պատերի մոտ՝ հաղորդելով հաղթանակի լուրը: Ասում են, որ տաճարի պատերի մոտ նա անշնչացած ընկավ, սակայն մեկ այլ տեղեկության համաձայն` նա ապրել է երկար: Այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը: Այն սկսեցին կիրառել 1895թ-ից, երբ վերականգնվեցին օլիմպիական խաղերը:   

Բայց շուտով Միլտիադեսը տեղեկություն ստացավ, որ պարսիկները նպատակ ունեն Արտափերնեսի գլխավորությամբ շրջանցել Սալոնիական ծոցը, որպեսզի կարճ ճանապարհով հարավից մուտք գործեն Աթենք: Աթենացիներն արագորեն շարժվեցին նրանց Աթենք[5], և երբ պարսիկները մոտեցան Ատտիկայի հարավային ափերին, ապա տեսան, որ աթենական բանակը կազմ և պատրաստ սպասում է իրենց: Արտափերնեսը հասկանալով, որ կորցրել է իր հնարավորությունը՝ դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Ասիա[6]։  

Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաթոնի մոտ հույների տարած հաղթանակը բարոյական մեծ նշանակություն ունեցավ հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։ Հույները հասկացան, որ պարսիկներին հնարավոր է հաղթել։ Այն նաև ցույց տվեց հույների ծանրազեն հոպլիտների առավելությունները և հնարավորությունները, եթե դրա ուժը խելամտորեն է օգտագործվում[7]։ Պարսիկների համար իրենց բանակի պարտությունը խոշոր հետևանքներ չունեցավ՝ նրանց պետությունը գտնվում էր հզորության գագաթնակետին և ուներ հսկայական ներուժ։ Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհ I սկսեց հավաքել հսկայական բանակ՝ ամբողջ Հունաստանը նվաճելու համար։ Նրա ծրագիրը ձախողեց մ.թ.ա. 486 թվականին Եգիպտոսում բռնկված ապստամբությունը։ Այդ նույն տարում Դարեհը մահացավ։ Նրան հաջորդած երիտասարդ արքա Քսերքսեսը ճնշելով եգիպտական ապստամբությունը, շարունակեց պատրաստվել նոր արշավանքի՝ դեպի Հունաստան։

Թերմոպիլեի և Սալամինի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից արքա Քսերքսես I իր հերթին պատրաստվում էր նոր արշավանքի։ Մ.թ.ա. 480 թ. պարսկական բանակը (որի կազմում կային հայկական ջոկատներ, Հերոդոտոս, VII, 73) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիաև, անցավ հույների պաշտպանած Թերմոպիե լեռնանցքով, ամայացրեց Բեովտիան, Ատաիկան և ավերեց Աթենքը։ Սակայն պարսկական նավատորմը Սալամինի ծովամարտում ծանր պարտություն կրեց։ Պարսկական զորքերը նահանջեցին Թեսալիա։ Մ.թ.ա. 479 թ. գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվեցին։ Հույները Պլատեայի մոտ (Բեովտիայում) ջախջախեցին պարսիկների ցամաքային ուժերը, իսկ Միկալե հրվանդանի մոտ (Հոնիայում)՝ նավատորմը։ Պարսիկները հարկադրված թողեցին Հունաստանի տարածքը, իսկ հույները ռազմական գործողությունները տեղափոխեցին Էգեյան ծով և Փոքր Ասիա։

Հունական պոլիսների վերամիավորման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 478 թ. Աթենքի և ազատագրված կղզիների ու Փոքրասիական հունական պոլիսների միջև կնքվեց հակապարսկական ռազմական միություն, որի կենտրոն հայտարարվեց Դելոս կղզին։ Այդ միությունը կոչվեց Դելոսյան կամ Աթենական առաջին ծովային միություն։ Մ.թ.ա. V դ. 70—60-ական թվականներին. հունական դաշնակցային զորքը աթենացի զորավար Սիմոնի գլխավորությամբ գրավեց Թրակիայի առափնյա մասերը, Էգեյան ծովի մի շարք կղզիներ և Բյուզանդիոնը, իսկ մ.թ.ա. 469 թ. պարսիկներին ծանր պարտության մատնեց Եվրիմեդոնտ գետի մոտ։ Մ.թ.ա. 449 թ., երբ հույները Կիպրոսի Սալամին քաղաքի մոտ խոշոր հաղթանակ տարան, պատերազմական գործողությունները դադարեցին։

Պատերազմի ավարտը. Կալլիոսի հաշտության պայմանագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալլիոսյան հաշտությամբ (հույն հավատարմատարի անունով) Պարսկաստանը զրկվում էր Էգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսպորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հունական պոլիսների անկախությունը։ Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական-տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հունական ազատների աշխարհազորի գերազանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկական զորքի նկատմամբ։ Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը՝ զավթողական։

իմացեք ավելին այստեղ Հույն–պարսկական պատերազմները (Ք.ա. 500–449 թթ.)  մասինշ

Պարսիկներ վերացրին ժողովրդավարական կարգերը և իշխանությունը հանձնեցին իրենց հնազանդ տիրաններին: Դրանից հետո պարսիկները նպատակ դրեցին գրավելու Էգեյան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը:Ք.ա. 490 թ. Աքեմենյան Իրանի բանակն ափ իջավ Ատտիկայի առափնյա Մարաթոնի դաշտում: Սակայն աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ:Պարսիկների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք.ա. 480–479 թթ.: Արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսիկներին դիմագրավելու նպատակով աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:Այս անգամ պարսից հարյուր հազարանոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան: Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին: Նա ընկավ իր 300 մարտիկների հետ: Սերունդների հիշողության մեջ Լեոնիդասը մնաց իբրև հերոսության ու փառքի մարմնացում:Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի: Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին:Դրանից հետո պատերազմն ընթացավ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիայում: Ի վերջո Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:Հույն–պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

Պարապմունք 2Պերիկլեսյան դարաշրջանի Աթենքը Ք.ա. 444–429 թթ.Հույն–պարսկական պատերազմների ընթացքում Հունաստանում տեղի ունեցավ ժողովրդավարության հետագա խորացում: Կատարվեցին բարենորոգումներ, որոնք իրենց տրամաբանական ավարտին հանգեցին ականավոր պետական գործիչ Պերիկլեսի օրոք: Տասնհինգ տարի անընդմեջ նա ընտրվեց առաջին ստրատեգոս:Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ կարևորելով նախ և առաջ քաղաքացիության հարցը: Քաղաքացի ճանաչվեցին շուրջ 50 000 չափահաս տղամարդիկ, որոնց ծնողները աթենացիներ էին: Կանայք ու երեխաները, ինչպես նաև բազմաքանակ օտարերկրացիները, որոնք բնակվում էին Ատտիկայում, քաղաքացի չէին համարվում: Աթենացիների հետ նրանք կազմում էին երկրի ազատ բնակչությու նը՝ մոտ 350 000 մարդ:Նրանց հակադրված էին անազատները՝ մեծ մասամբ օտար ծագումով ստրուկներ: Նրանք պատկանում էին իրենց տերերին, իրավազուրկ էին և կազմում էին Ատտիկայի բնակչության մոտ 20 տոկոսը:Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավասարությունը: Անկախ իրենց ունեցվածքային, մտավոր ու կրթական մակարդակից՝ Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին: Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին:Մեծացավ Աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր պետական բոլոր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը պարբերաբար քննարկում էր բոլոր պաշտոնյաների հաշվետվությունը, որոշում արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները: Իսկ ընթացիկ խնդիրները լուծում էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր Աշխարհաժողովին:Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գիտության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:Պոլիսային կարգի անկումը Ք.ա. 431–404 թթ. Հունաստանում ընթացավ այսպես կոչված Պելոպոնեսյան պատերազմը: Հույները կռվում էին միմյանց դեմ՝ հողի, հարստության և ազդեցության համար: Հիմնական ախոյանները Աթենքը և Սպարտան էին: Իրանի նյութական օժանդակությամբ Սպարտան կորզեց հաղթանակը:  Պատերազմը քայքայեց երկրի տնտեսությունը, սրեց նեքին հակասությունները: Դրան հետևեցին սովն ու համաճարակը: Այս ծանր պայմաններում հունական զարգացած պոլիսներում միաձույլ դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան բարձր գաղափարները: Ի հայտ եկավ քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով:Նրանց կոչում էին ամբոխավարներ: Ընտրակաշառքով և գեղեցիկ խոստումներով նրանք ժողովրդին դարձնում էին կույր գործիք:Ընդունված է համարել, որ այս իրադարձություններով ավարտվեց Հին Հունաստա-նի դասական դարաշրջանի պատմությունը:

Без рубрики·Պատմություն

1. Գիտեի՞ք արդյոք, որ սա միայն սիրահարների տոնը չէ: Փետրվարի 14-ին հիմնվել է YouTube-ը:

2. Իսկ Գերմանիայում փետրվարի 14-ին Հոգու հանգստության օրն է:

3. Փետրվարի 14-ի տարածված նվերն է շոկոլադը: Եվ այսպես՝ առաջին շոկոլադե նվերը եղել է Ռիչարդ Կալբուրի կողմից: Զարմանալի է, բայց փաստ է, որ 20-րդ դարում հոգեբաններն իրենց հիվանդներին շոկոլադ էին նշանակում որպես դեղամիջոց, նրանց համար, ովքեր սիրո պակաս ունեին:

4. Համաձայն լեգենդի՝ Հին Հռոմում փետրվարի 14-ին նշում էին մայրության և ամուսնության աստվածուհուն՝ Յունոնին նվիրված ծիսակատարությունը:

5. Փետրվարի 14-ին գրանցվել է ռեկորդ. այս օրը 2001թ. 22 երկրից 34 զույգ ամուսնացել է ջրի տակ: Սա տեղի է ունեցել Թայլանդում:

6. Ամենաթանկ բացիկը պատրաստված է եղել ոսկուց և թանկարժեք քարերից և արժե 300.000 դոլար:

7. Ճապոնացիների համար այս տոնը Տղամարդկանց օրն է: Այս օրը կանայք իրենց տղամարդկանց նվիրում են բազմաթիվ նվերներ:

8. Ֆրանսիայում այս օրը կանանց հիմնականում նվիրում են թանկարժեք իրերից պատրաստված զարդեր, իսկ Դանիայում՝ սպիտակ ծաղիկներ:

9. Իտալիայում այս օրը անվանում են «Համեղ օր»: Այդ օրը իտալացիները միմյանց քաղցրավենիք են նվիրում:

10. Անգլերենում կա այսպիսի արտահայտություն՝ Тo wear your heart on your sleeve, նշանակում է՝ սիրտդ պահիր ձեռքերիդ վրա: Այն կապված է սիրահարների տոնի հետ:

50 Amazing Table Decoration Ideas for Valentines Day

11. Պարզ է, որ աշխարհում շատ մարդիկ դեռ միայնակ են և այդ օրը չեն կարող անցկացնել ոչ մեկի հետ, այդ իսկ պատճառով էլ շատ մարդիկ նվերներ են գնում իրենց տնային կենդանիների համար:

12. Ամերիկայում գոյություն ունի Վալենտին անունով քաղաք: Շատերը կարծում են, որ սրա անունը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ այստեղ ժամանել են փետրվարի 14-ին:

13. Ասում են, որ փետրվարի 14-ին անպայման պետք է համբուրվել, որպեսզի հաջող լինի տարին:

14. Այս օրը աշխարհում վաճառվում են չափազանց մեծ քանակությամբ վարդեր: Այս օրը բավականին շատ ամուսնություններ են գրանցվում:

15. Համաձայն վալեական ավանդազրույցի՝ այս օրը ծնված երեխան շատ սիրված է լինելու և կյանքի ողջ ընթացքում սիրահարվելու է:

Картинки по запросу День святого Валентина
Без рубрики·Պատմություն

Սուրբ Վալենտինի տոնը. լավագույն երգերը սիրո մասին

Բոլոր սիրահարների համար այսօր մեծ տոն է։ Սերն ամենուր է, քանի որ աշխարհի մի շարք երկրներում փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների տոնը։ Կարծիք կա, որ այս տոնը նշում են արդեն 16 դար, բայց սիրուն նվիրված տոները շատ հին ծագում ունեն եւ բնորոշ են անգամ հեթանոսական մշակույթին։ Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին անցկացնում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia եւ նվիրված էր Juno Februata սիրո աստվածուհուն։

Սուրբ Վալենտինի տոնն ունի իր «մեղավորը»՝ քրիստոնեական քահանա Վալենտինը։ 269թ-ին Հռոմի կայսրն էր Կալվդիոս II-ը։ Երկրում զինվորականների պակաս էր նկատվում, եւ կայսրը կարծում էր, որ դրա գլխավոր պատճառը ամուսնություններն են, քանի որ հռոմեացի տղամարդիկ ավելի շատ մտածում են իրենց ընտանիքի, քան հայրենիքի մասին։ Եվ իր զինվորականների ոգին բարձր պահելու համար կայսրը արգելում է նրանց ամուսնանալ։ Սակայն զինվորները չէին դադարում սիրահարվել եւ գտնվում է մեկը, ով գաղտնի պսակադրում է սիրահարներին. նա քահանա սուրբ Վալենտինն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Հավանաբար նա շատ ռոմանտիկ անձնավորություն էր, քանի որ նրա ամենասիրված զբաղմունքը երիտասարդներին օգնելն էր սիրային նամակներ գրելու հարցում։ Բնականաբար, երբ այդ մասին տեղեկանում է կայսրը, Վալենտինը դադարեցնում է իր «հանցավոր գործունեությունը»։ Վալենտինին որոշում են մահապատժի ենթարկել։ Այս իրավիճակում բոլորին ցնցում է նաեւ այն փաստը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի դստերը եւ մահապատժից մեկ օր առաջ նա իր հրաժեշտի նամակն է գրում աղջկան, որում պատմում է իր սիրո մասին եւ ստորագրում այն «քո՝ Վալենտին»։

Հետագայում, Վալենտինը դասվում է սրբերի շարքում, իսկ 496թ-ին Հելասիուս 1-ը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։

Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ մենք ընտրել ենք տարբեր ժանրերի սիրային երգեր։ Հավանաբար, շատերը ձեզ ծանոթ են եւ հուսով ենք, որ մեր ընտրությունը ձեզ դուր կգա։

Եվ իհարկե, առաջարկում ենք կիսվել մեզ հետ եւ ներկայացնել ձեր սիրելի ու նախընտրելի սիրային երգերը, որոնք կարելի է լսել Սուրբ Վալենտինի օրը։

Без рубрики·Պատմություն

Մի տոնի պատմություն. Սուրբ Վալենտինի օրը

Այսօր` փետրվարի 14-ին ողջ աշխարհը նշում է սիրո գլխավոր տոնը` սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում ու նվերներ նվիրում:

Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Օրինակ, դրանցից մեկն ասում է, որ Սուրբ Վալենինի նման տոն եղել է Հին Հռոմում: Որպեսզի ծնելիությունը բարձրացվեր, ամեն տարի փետրվարի 14-ին էրոտիկ փառատոն էին կազմակերպում` Լուպերկալին: Այս օրը նրանք աստվածուհի Յունոնային էին երկրպագում: Բոլոր չամուսնացած աղջիկները գրում էին իրենց անունները թղթի վրա ու դնում ընդհանուր զամբյուղի մեջ: Չամուսնացած տղաները քաշում էին թուղթը եւ ում անունն այնտեղ լիներ, մոտակա մեկ տարին պետք է ընկերություն անեին տվյալ աղջկա հետ:

Հաջորդ օրը` փետրվարի 15-ին, ամենագեղեցիկ տղաները մերկանում եւ քաղաքով վազում էին եւ ճանապարհին հանդիպող կանանց հարվածում փայտերով: Կանայք չէին ընդդիմանում:

Մեկ այլ` առավել ընդունված լեգենդի համաձայն` Հին Հռոմում ապրել է մի բժիշկ-հոգևորական` Վալենտին անունով: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի ամուսնացնել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում:

Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»:

Այսօր Սուրբ Վալենտինի օրը նշում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ֆրանսիայում, օրինակ, ընդունված է Վալենտինի օրն իրար թանկարժեք զարդեր նվիրել:

ԱՄՆ-ում առաջինը սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել: Ամերիկացիները նաեւ իրար մարցիպանից պատրաստված սրտիկներ են նվիրում այս օրը:

Ճապոնիայում Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչն, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը:

Բրիտանիայում փետրվարի 14-ին աղջիկները վաղ առավոտյան պատուհանից դուրս են նայում` իրենց միակին գտնելու: ընդունված է կարծել, որ ում առաջինը կտեսնեն, հենց նա էլ կդառնա իրենց ընտրյալը: Բրիտանացիները Վալենիտինի օրը սիրային խոսքեր են ուղղում ոչ միայն իրենց սիրելիներին, այլեւ իրենց տնային կենդանիներին:

Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:

Նիդերլանդներում կազմակերպվում է ծաղկի աճուրդ, որտեղ հազարավոր ծաղիկներ են վաճառվում` հիմնականում կարմիր և սպիտակ վարդ:

Իսկ ահա Սաուդյան Արաբիայում փետրվարի 14-ը խիստ արգելքի տակ է: Ով համարձակվի հիշել այդ տոնի մասին կամ նշել այն, տուգանվում է:

Без рубрики·Պատմություն

Վալենտինի օրվա մասին

Ալեքսան Մակասյան Ֆեյսբուք

Սուրբ Վալենտինի օր, կամ Բոլոր սիրահարների օր — տոն, որը Փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները: Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։ Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն’ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի’ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»: Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։