Без рубрики·Պատմություն

Երվանդունիները և Վանի արքաները նույն ժառանգական շառավիղից էին

Երվանդունիները և Վանի արքաները նույն ժառանգական շառավիղից էին

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Մարտիրոս Գավուքճյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակն ապացուցում է, որ Եվանդունիները եղել են Միտանիի, ապա Վանի թագավորության ժառանգական շառավիղները, ում հետագայում շարունակել են Արտաշեսյանները: Հեղինակը շեշտում է. «Վանի թագավորությունը ուրեմն գոյատևել է Արամեից (մ.թ.ա. 860) մինչև Էրատտո (մ.թ. I) լեզվա-աշխարհագրական նույն միջավայրում՝ հանդիսանալով նույն Նաիրիան հայկական ցեղերի (հետագայում նախարարությունների) ռազմաքաղաքական համադաշնությունում»:

Հատվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վանի թագավորության անկման ժամանակաշրջանի պատմությունը մութ է տակավին: Խոսվում է այն մասին, թե մեդացիները հաղթել ու վերջ են տվել Վանի թագավորությանը նաիրիան որոշ ցեղերի գործակցությամբ:

Եվ ահա հարց է ծագում՝ ինչ կապ կա Վանի թագավորությանը հաջորդած Երվանդունիների հարստության միջև: Տվյալների սակավության պատճառով, Երվանդունի տոհմի ցեղային պատկանելիության անորոշությունը և Երվանդ անունը պարսկերենով ստուգաբանելու փորձերը պատմագրության մեջ հանդիսացել են այն թյուրիմացություն-ազդակը, որ աղավաղվել է Ուրարտական Արամեան հարստությունից Երվանդունի հարստությանը անցման ժամանակաշրջանի իսկական իրադրությունը, և բոլորովին շեղել ու սխալ ուղղությամբ է տարել, թե Ուրարտուի, թե հետագա ժամանակաշրջանների պատմությունը:

Ինչ վերաբերում է Երվանդ անվան ծագմանը, ապա հետազոտությունը ցույց է տալիս, որ որպես արքայի անուն, կապված Երվանդունի տոհմի  և նրա երկրի հետ, շատ ավելի հին է, քան ենթադրվում է: Հավանական է, որ Երվանդ անունը գալիս է սումերական Ur-banda անունից: Այդ անձնանունը գտնվում է Նարամ-Սինի 17 թշնամիների մասին խոսող խեթական հայտնի արձանագրության մեջ՝ արքաների ցուցակի 15-րդ տեղում:

Ur-banda անվան Ur բաղադրիչը համեմատելով Աքքադի արևելքում Զագրոսյան լեռների շրջանի (Gutium) արքա Gudea-ի որդի Ur-Ningirsu և Լագաշի քուրմ-արքայի Ur-Bau անունների հետ, իսկ banda Բաղադրիչը համեմատելով Էրեքի արքա Էնմերքարի՝ Արատտա ուղարկած պատգամավորի Lugal-banda (արքա կրտսեր կամ արքայի նեցուկ) անվան հետ և հաշվի առնելով, որ ուրարտական բառասկզբում եղած b-ն հնչում է վ, ինչպես Biaina-Վան, ապա կարելի է զրակացնել, որ նույն կերպ Ur-banda անվան banda բաղադրիչը դարձել է վանդ, որով Ur-banda բառը հնչել է Եր-վանդ:

Արձանագրությունից պարզ է դառնում, որ Նիկիպպա լեռը, որ պահում է Նարամ-Սինի ժամանակաշրջանի՝ Ur-banda արքայի քաղաքի ու նրա երկրի անունը, գտնվել է Մուսասիր-Արդինիի հարավային մասում՝ Լուլլուբիի և Ալլաբրիայի հյուսիսում՝ մոտավորապես ներկա Ռևանդուզ քաղաքի ու լեռների շրջաններում: Արդեն Ռևանդ (ուզ)անունը որոշակիորեն պահում է Ur-banda > Եր-վանդ անունը, և անհավանական չէ, որ այն լինի հենց Նիկիպպան՝ Ur-banda-ի գլխավոր քաղաքը:

Այս փաստերը ցույց են տալիս, թե Մուսասիր-Արդինին (ինչպես և Ուրուատրին՝ Խորենացու հիշած Արարադն ու Հայոց Ձորը, որ կոչվում էր նաև Երվանդունիք), Նարամ-Սինի ժամանակներից մինչև Վանի Արամեան հարստությանը հաջորդած Երվանդունի հարստության օրերը, անցած երկու հազարամյակներից հետո էլ, շարունակել են պատկանել Երվանդունի տոհմին:

Ակադ. Ս. Երեմյանը գրում է. «Անուղղակի մի շարք տվյալներ բերում են այն եզրակացության, թե Երվանդունիների դինաստիան ծագել է Մատիենէին-Մանային սահմանակից Արդինի-Մուսասիրի երկրի տերիտորիայից, որի հյուսիս-արևմտյան բարձր լեռնային մասը մտնում էր Ուրարտուի կազմի մեջ: Պլինիոսը այդ երկրամասում հիշատակում է Օրօանդների (Orondes) ցեղը, որ ապրում էր Գավգամելա քաղաքից արևելք: Դա համընկնում է ժամանակակից Ռևանդուզի շրջանին: Հ. Մանանդյանի կարծիքով այդ Օրօանդների հետ  պետք է կապ ունենա Վասպուրականի գավառներից մեկի Երվանդունիքի անունը: Այս գավառը կոչվում էր նաև Հայոց Ձոր և գտնվում էր Վան քաղաքից հարավ՝ Հայոց Ձոր (Խոշաբ) գետի հովտում: Երվանդունիների նախարարական տոհմը, այդ գավառի ժառանգական իշխանները, գոյություն ունեին դեռևս մ.թ. VII դարում»:

Ասորեստանյան և Վանի արձանագրություններից մեզ լավ հայտնի է, թե Մուսասիր-Արդինիի Խալդեան տաճարը եղել է Վանի կրոնական գլխավոր կենտրոնը, այնպես, ինչպես Էջմիածինը քրիստոնյա հայերի համար: Նշաններ կան ընդունելու, թե Խալդեան այդ տաճարը գոյություն ուներ Վանի թագավորության կազմավորումից առաջ հավանաբար և Միտանիական օրերից: Այլապես՝ Վանի արքաները իրենց կրոնական գլխավոր կենտրոնը կհաստատեին Տուշպա-Վանում կամ գոնե Արգիշտիխինիլի-Արմավիրում:

Այս իրադրությունը ցույց է տալիս, թե Վանի Արամեան հարստությունը պիտի ցեղակցական կապ ունեցած լինի Մուսասիր-Արդինիի իշխանական տոհմի ու ժողովրդի հետ (որով՝ Երվանդունիների հետ): Հիշենք Ռուսա Ա-ի ողբը Մուսասիրի Խալդեան տաճարում Սարգոն Բ-ի կատարած կողոպուտի համար: Արդեն բավական փաստեր կան ընդունելու, որ Ուրարտուի անվանական և թե պետական նախորդը եղել է Ուրուատրին՝ ուր կազմավորված Նաիրիան ռազմաքաղաքական կենտրոնը: Ասորեստանի ճնշումների տակ ստիպված է եղել քաշվել ավելի հյուսիս և հաստատվել Վանա լճի շրջակայքում (ըստ Խորենացու՝ Հարքում): Ահա, ելնելով այս բոլորից, ես գտնում եմ, թե մեդացիները, հաղթելով Ուրարտուին (երևի մղված այդ ճակատամարտում զոհվել էին Արամեան վերջին արքան ու նրա ժառանգները), չէին կարող Ուրարտուի քաջ, հպարտ ու պետական մեծ ավանդույթներ ունեցող ժողովրդի իշխանության գլուխ դնել մի օտարի: Եվ ինչպես ասացի, նրանք իրենց հետագա ծավալումների համար Նաիրիան քաջ ցեղերի համագործակցությունը ապահովելու դիտումով՝ պիտի ընդունած լինեն, որ նրանց գահի վրա գա Արամեան հարստության ոչ ուղիղ շառավիղներից մեկը կամ նրանց ազգակից Նաիրիան հայկական ցեղերից մեկի իշխանը: Եվ ինչպես պարզ երևում է, նա եղել է Մուսասիրի շրջանի Երվանդունի տոհմից մի իշխան, ով մոտավոր հարևան գուցեև գործակիցն էր մեդացիների, որոնք ապրում էին Մանայում ու նրա արևելքում:

Ուստի պարզ երևում է, թե Վանում Արամեան հարստության տեղ Երվանդունիների գալուստով իշխանության կազմում ցեղային փոփոխություն չի եղել: Տուշպա-Վանն էլ շարունակել է երկրի մայրաքաղաքը լինել: Հետևաբար պիտի ընդունել, թե Երվանդուների Արմինան եղել է Վանի թագավորության շարունակությունը, որը ասորա-բաբելական լեզվով շարունակվեց կոչվել Ուրաշտու (=Ուրարտու):

Կատարած այս (ոչ ցեղային) փոփոխությունը լոկ այն էր, թե Ուրաշտու-Ուրարտուն դարձել էր հարկատու նախ մեդացիներին ու հետո որոշ ընդմիջումով՝՝ Աքեմենյաններին: Սակայն (հայոց) Արտաշես Ա-ն ամբողջովին վերականգնել էր Վանի նույն հողատարածքների վրա Վանի նախկին ամբողջական անկախությունն ու պետական մեծությունը՝ շարունաելով լինել Երվանդական, և Տիգրան Բ-ի օրերին հասել էր Արգիշտի Ա-ի օրերի հզորության: Մեզ արդեն հայտնի է, թե Արտաշես Ա-ն հենց իր ուղղակի ու բացորոշ խոստովանությամբ եղել է Երվանդունի տոհմից՝ լինելով ոչ ուղիղ գծով շառավիղն ու շարունակությունը Ուրաշտու-Արմինայի- Երվանդունի հարստության:

Հետևաբար պիտի ընդունել, թե Հայկական լեռնաշխարհում Արամեան հարստությանը հաջոորդած Երվանդունիների (Երվանդական Արտաշեսյանների) օրերի հայկական (Արմինա) պետությունը իր ղեկավարության մեջ ցեղային ոչ մի փոփոխություն չկրելով՝ եղել է հենց շարունակությունը Վանի թագավորության: Ուրարտու-Ուրաշտուն ուրեմն գոյատևել է Արամեից (մ.թ.ա. 860) մինչև Էրատո (մ.թ. I) լեզվա-աշխարհագրական նույն միջավայրում՝ հանդիսանալով նույն Նաիրիան հայկական ցեղերի (հետագայում նախարարությունների) ռազմաքաղաքական համադաշնությունում»:

Երվանդունիներ (շարունակություն)

 Երվանդունիների ժամանակ Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել նաև Կոմմագենե երկիրը: Մ. թ. ա. 226-ին Ծոփքի ու Կոմմագենեի Շամ (Սամոս) Երվանդունին հռչակվել է թագավոր: Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են:

 Մ. թ. ա. 240-ին Շամին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է Արշամաշատ քաղաքը (հետագայում՝ մայրաքաղաք) Ծոփքում և Արշամեա անունով երկու քաղաք՝ Կոմմագենեում: Արշամից հետո Սելևկյանների միջամտությամբ Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը տրոհվել է Ծոփքի և Կոմմագենեի առանձին թագավորությունների: Մ. թ. ա. III դ-ի վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն ու հպատակեցրել Ծոփքը, իսկ Քսերքսես ար­քային՝ մ. թ. ա. 201-ին դավադրությամբ սպանել: Սելևկյան Անտիոքոս III Մեծ ար­քան Կոմմագենեում կուսակալ է նշանակել հույն զորավար Պտղոմեոսին, Ծոփքում՝ հայազգի Զարիադեսին (Ձարեհ):

Без рубрики·Պատմություն

Հին Սպարտան և Աթենքը

Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր՝ Լակոնիայում: Հնագույն ժամանակներում այստեղ ապրում էին աքայացիները: Ք.ա. XII դարում երկրամասը գրավեցին դորիական ցեղերը:

Սպարտայի հասարակական կարգըՍպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից:  Սպարտայի պետական կառավարումը Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր:Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին:Հատկանշական էին սպարտացիների համատեղ ճաշկերույթները: Տարբեր տարիքի ու դիրքի 15–20 տղա մարդ ամեն օր ճաշում էին միասին: Դա առիթ էր մտերմիկ շփման: Քննարկվում էին պետական կարևոր հարցեր: Համատեղ ճաշկերույթները նպաստում էին սերունդների միջև փորձի փոխանակմանը և կապի ամրապնդմանը:Պետության հզորության հիմքը բանակն էր:Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը: Աթենքը Ք.ա. VII–VI դարերում Աթենական պոլիսը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր: Ք.ա. VII դարում աստիճանաբար ձևավորվեց Աթենքի քաղաքական կարգը: Անցումը պետականության ուղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով: Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ Սոլոնը Ք.ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությու նը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց:Կատարեց նաև դրամական բարեփոխություն՝ դյուրացնելով Ատտիկայի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ:Սոլոնից հետո, սակայն, իրավիճակն Աթենքում ավելի սրվեց: Պայքար սկսվեց տարբեր խմբավորումների միջև: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը:Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը:Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների: Դրանք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները: Աթենացիներն սկսեցին ապրել համապետական օրենքներով:Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույնսկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը: Ստրատեգոսները տասն էին՝ ընտրված ամենահեղինակավոր քաղաքացիներից:Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց աթենական ժողովրդավարության կայացման գործում: 

Պատմություն

22 Փաստ հայաստանի մասին

 25 ուշագրավ փաստ Հայաստանի մասին. Telegraph-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականի զբոսաշրջային էջը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տոնի առթիվ հատուկ էջ է նվիրել երկրին` ներկայացնելով Հայաստանի մասին 25 ուշագրավ փաստերը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը մասնակի կրճատումներով:

1.  Աշխարհի ամենահին գինեգործական երկիրը

Համենայն դեպս` այս մասին են պնդում հնագետները. 2011 թվականին նրանք Արենի գյուղի քարանձավում հայտնաբերել են գինու արտադրության ամենահին արտադրամասը:

2. Առաջին ժողովուրդն էր, որն ընդունել է քրիստոնեությունը

Թեպետ քրիստոնեությունը տարածվեց ներկայում գոյություն չունեցող Հայկական թագավորությունում Հիսուսի մահից անմիջապես հետո, սակայն միայն 4-րդ դարում այն ընդունվեց որպես պետական կրոն: Դա ավելի վաղ էր, քան աշխարհի որևէ այլ երկրում:

3. Երկիրն ունի շատ եկեղեցիներ

Հազարամյա վանքերից մինչև քանդվող տաճարներ` Հայաստանը լի է քրիստոնեական հավատքի վայրերով, ուստի պատահական չէ, որ այն անվանում են «եկեղեցների երկիր»: Անհնարին է առանձնացնել երկրի լավագույն տաճարը, սակայն մեր ամենասիրելիներից է 9-րդ դարի Տաթևի վանքը` մի հրաշալի կառույց աննկարագրելի գեղեցիկ բնության մեջ:

4. Շախմատը դպրոցական առարկաների շարքում է

Սա թերևս բացատրում է, թե ինչու են հայերն այդքան ուժեղ այս ոլորտում: Տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (1999), աշխարհի թիմային առաջնությունում (2011), շախմատի օլիմպիադայում (2006, 2008, 2012), իսկ կանանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2003):

5. Հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հայ է մահացել

1915 թվականին օսմանյան կառավարությունը կազմակերպեց 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը, որը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Թուրքիան` Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ժխտում է, որ կատարվածը ցեղասպանություն է, սակայն 28 երկրի կառավարություն, ներառյալ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ճանաչում է կատարվածը որպես ցեղասպանություն:

6. Արտասահմանում բնակվում է ավելի շատ հայ, քան Հայաստանում

1915 թվականի իրադարձությունները ստիպեցին միլիոնավոր հայերի գաղթել արտասահման, որտեղ նրանք հզոր համայնքներ հիմնեցին ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:

7. Երկրի աշխարհահռչակ անունները

Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:

8. Հայերը կարծում են գիտեն, թե որտեղ է Նոյի տապանը

Հայաստանում հավատում են, որ Նոյի տապանը Արարատ լեռան գագաթին է:

9. Երկրի ազգային խորհրդանիշը Թուրքիայում է

Ձյունածածկ Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշն է և շատ հայերի կողմից ընդունվում է որպես սուրբ լեռ: Այն այժմ Թուրքիայի աշխարհագրական տարածքում է:

10. Այն ունի աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է` ստեղծված Հռոմից 29 տարի առաջ:

11. Մայրաքաղաքը հայտնի է «Վարդագույն քաղաք» անվամբ

Երևանը վարդագույն է` այդ գույնն ունեցող հրաբխային ծագմամբ քարի պատճառով, որով կառուցվում են քաղաքի շինությունների մեծ մասը:

12. Չերչիլը սիրում էր հայկական կոնյակը

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իոսիֆ Ստալինը բազմիցս հայկական կոնյակ է ուղարկել Ուինսթոն Չերչիլին` Բրիտանիայի վարչապետին, ում սերը կոնյակի նկատմամբ երբեք գաղտնիք չի եղել:

13. Հայկական կոնյակը օգտագործվել է Յալթայի կոնֆերանսի ժամանակ

Ղրիմում Չերչիլի, Ստալինի և Ֆրանկլին Ռուզվելտի հանդիպման ժամանակ լայնորեն օգտագործվել են հայկական կոնյակն ու գինին:

14. Հայաստանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին           

Տաթևի հայտնի ճոպանուղին գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես ամենաերկարը (5752 մ):

15. Երկիրը փաստացի պատերազմի մեջ է

Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև հարաբերությունները երկար տարիներ լարված են, և երկրները փաստացի պատերազմի մեջ են:

16. Այստեղ կարելի է դահուկներով սահել

Դահուկային սահքի հիմնական վայրը Հայաստանում Ծաղկաձորն է:

17. Այստեղ թռչունների լայն տեսականի կա

Այս երկրում են Եվրոպայի թռչունների 530 տեսակներից 345-ը, այդ թվում` բազեներ, կարապներ ու արծիվներ:

18. Ժողովուրդը մեխի պես ամուր է

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում շահել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, որոնցից բոլորը կամ ըմբշամարտում, կամ ծանրամարտում: Այսքանով ամենն ասված է:

19. Նրանք սիրում են Շակիրային

Շատ հայեր ոգևորվել էին` լսելով, որ կոլումբացի երգչուհին Ադրբեջանում համերգի ժամանակ թարս շրջել էր իր ազգային դրոշը` վերածելով այն Հայաստանի դրոշի:

20. Երկրի հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է

Ճաշի սեղանը շատ հազվադեպ կարելի է տեսնել առանց հայկական խոհանոցի հիմնաքարը համարվող հացի` լավաշի, որը 2014 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է:

21. Այստեղ է Կովկասի ամենամեծ լիճը

Սևանա լիճն աննկարագրելի գեղեցկություն ունի` հատկապես Սևանի վանքից դիտելու ժամանակ:

22. Երկրի կանայք ամենասեքսուալն են աշխարհում